Աղիքային վարակով Մասիսի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված Նոր Խարբերդի 11 բնակիչները առողջացել եւ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։

Նա, սակայն, նշեց, որ ինֆեկցիայի աղբյուրը պարզել այդպես էլ չի հաջողվել։ «Ամեն դեպքում կարծում  եմ, որ վարակը խմելու ջրի հետ կապ չուներ»,- ասաց Ասոյանը։

Նշենք, որ նախորդ մի քանի օերրին Նոր Խարբերդ համայնքում աղիքային սուր վարակ էր տարածվել, ինչի հետեւանքով Մասիսի ինֆեկցիոն հիվանդանոց համայնքի 11բնակիչներ էին տեղափոխվել։ Ասոյանն NEWS.am-ի հետ ավելի վաղ ունեցած զրույցում եւս դժվարացել էր նշել վարակի պատճառը՝ չպնդելով, որ ինֆեկցիան մարդկանց փոխանվվել է ջրի միջոցով։