ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը խոստովանել է, որ դաշինքի օդանավերը սխալմամբ հարվածել են լիբիական խռովարարների տեխնիկայի շարասյանը: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 16-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ապստամբները, ավիահարվածի արդյունքում վիրավորվել է 16 մարդ: Ոչնչացվել է ապստամբների վեց բեռնատար մեքենա, որոնց վրա զենիթային սարքավորումներ են եղել, գրում է Lenta.ru-ն:
ՆԱՏՕ-ն միջադեպի հետաքննություն է անցկացրել: Ըստ դաշինքի ներկայացուցիչների` շարասյունը հրթիռակոծման է ենթարկվել, քանի որ գտնվել է Մուամար Քադաֆիի ուժերի վերահսկողության գոտում:
Հաղորդվում է, որ Լիբիայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր թե խաղաղ բանակչությունը, թե ապստամբները բազմիցս ենթարկվել են ՆԱՏՕ-ի ավիահարվածներին:




























