Ադրբեջանում պաշտպանության նախարարության սպան ինքնասպան է եղել: N-րդ զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անար Մալիք օղլի Մագերամովը հունիսի 19-ի առավոտյան կախվել է սեփական բնակարանում: Նրա մարմինը հայտնաբերել են ընտանիքի անդամները: Ինքնասպանության պատճառներն անհայտ են:

Քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն, հաղորդում է APA-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ադրբեջանի զորամասերից մեկում զինվորը ինքնասպանության փորձ է կատարել:

Զինվոր Ֆիքրեթ Ռասիմ օղլի Գումբաթովն ինքնաձիգից կրակել է իր վրա` նշան բռնելով ծնոտին: Զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հունիսի 17-ին Ադրբեջանի ՊՆ Շամքիրի շրջանի 2 զորամասերում մահացել են երկու զինծառայողներ: Զինվոր Մարդան Արիֆ օղլու Բաշիրովը կրակել է իր ծառայակից Վուսալա Իլգար օղլու Ալիզադեի վրա: