Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառներից մեկը նաեւ այն էր, որ մեր թշնամիները տեսան, թե ինչպես է Հայաստանը դառնում է բոլորովին նոր որակի երկիր: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում կառավարության 2020 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ 2019-ին: «Հենց Հայաստանում տեղի ունեցող խորը համակարգային եւ բովանդակային փոփոխությունները պատերազմ սկսելու պատճառ դարձան»,- ընդգծեց Փաշինյանը:
Այս առումով նա հավաստիացրեց, որ 2019 թվականին Հայաստանը եվրոպական տարածաշրջանում ունեցել է տնտեսական աճի ամենաբարձր տեմպերը: Բացի այդ, երկու տարի անընդմեջ միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյունից:
Այս բարեփոխումները, ինչպես հավաստիացրեց վարչապետը, կշարունակեն հետեւողական եւ համակողմանի բնույթ կրել, այդ թվում` նաեւ հանրապետության պաշտպանունակության ամրապնդման ոլորտում:





























