Մինչեւ տարեվերջ կառավարությունը մտադիր է պատվաստել երկրի բնակչության 20 տոկոսին: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը բերվել է հանրապետություն 1 մլն դեղաչափով:
Նա հիշեցրեց, որ 2020 թվականից Հայաստանը սկսել է ոչ մեծ դեղաչափերով պատվաստանյութ ներկրել, անցած շաբաթ ներկրվել են «Սպուտնիկ V»-ի եւ «AstraZeneca»-ի խոշոր դեղաչափեր:
«Երեկվանից սկսվել է բնակչության մասշտաբային պատվաստումը: Օգտվելով առիթից՝ ցանկանում են հայտարարել պատվաստմանը մասնակցելու կարեւորության մասին: Պատվաստումները թույլ են տալիս խուսափել հիվանդության ծանր դեպքերից եւ մահից»,-նշեց նախարարը:
Նա նաեւ նշեց, որ ոչ բոլոր երկրներն են պատվաստվածների թիվը հասցնում մինչեւ 30-40 տոկոս: Նրա խոսքով՝ շատերի մոտ այդ ցուցանիշը տատանվում է 15 տոկոսի սահմաններում:
«Հայաստանում կորոնավիրուսից մահացությունը եւս միջին է՝ համեմատած աշխարհի այլ երկրների հետ՝ 17 տոկոս ընդդեմ 2 տոկոսի»,-նկատեց Ավանեսյանը:
Նախարարի ներկայացրած թվերը չեն կարող հարցեր չառաջացնել: Եթե «Սպուտնիկ V»-ի 1 մլն դեղաչափ է ներկրվել, ապա դա նշանակում է, որ կարող է պատվաստվել մեր երրորդը, ոչ թե 20 տոկոսը: Միաժամանակ հիշեցնենք, որ կառավարությունը գնում է ուղիղ խտրականության ճանապարհով՝ թույլ տալով 55 տարեկանից բարձր անձանց պատվաստել միայն «AstraZeneca»-ով:





























