Պաշտպանության հարցերով խորհրդականներն առաջարկում էին ինձ ազատել Զինված ուժերի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում կառավարության 2020 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին:

Ինչպես նշեց Փաշինյանը, նրա այն ժամանակվա խորհրդականները՝ Վաղարշակ Հարությունյանը եւ Արշակ Կարապետյանը (այժմ՝ պաշտպանության նախարարը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը - խմբ.), դեռեւս ռազմական գործողությունների ընթացքում, առաջարկում էին իրեն աշխատանքից ազատել Զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցնող մի քանի մարդկանց:

«Բայց ես հրաժարվեցի դա անել, եւ չեմ կարծում, որ սխալ եմ արել: Այնուամենայնիվ, կա հայտնի ռուսական ասացվածք՝ նոր նշանակվածները կհայտնվեին այնպիսի հորձանուտում, որը չէին կարող հաղթահարել»,- բացատրեց կառավարության ղեկավարը: