Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար Փաշինյանն ապրիլի վերջին 10 օրվա ընթացքում հրաժարական կտա: Այս մասին ԱԺ նիստում ասաց Փաշինյանը:

Նա մանրամասն նկարագրեց գործընթացը:

«Ես պատրաստվում եմ ապրիլի վերջին 10 օրվա ընթացքում` խորհրդարանական ուժերի եւ նախագահի հետ պայմանավորվածության համաձայն: Դրանից հետո անհրաժեշտ ընթացակարգերի պահպանմամբ 7-րդ օրը կկայանան վարչապետի ընտրությունները: «Իմ քայլը» կառաջադրի իմ թեկնածությունը, քանի որ դա է պահանջում Սահմանադրության դրույթը: Այլ կուսակցություններ թեկնածուների չեն առաջարկի, եւ «Իմ քայլն» ինձ չի ընտրի»,-պարզաբանեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նման կերպ կլինի նաեւ երկրորդ անգամ, որից հետո խորհրդարանը կհամարվի լուծարված,  եւ հունիսի 20-ին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Եթե քաղաքական ուժերը փորձեն շեղվել մեր քաղաքական համաձայնությունից, ապա դա կլինի քաղաքական ինքնասպանություն: «Իմ քայլն» ինձ վարչապետ կընտրի, եւ թեման կփակվի»,-ասաց Փաշինյանը: