Կառավարությունը մտադիր է էապես բարձրացնել պետական գույքի օտարման տեմպերը: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, 2020 թվականին կառավարության գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ 2020-ին պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են մոտ 1,3 մլրդ դրամ: «Այս տարի մենք մեր առջեւ խնդիր ենք դրել էապես բարձրացնել պետական գույքի իրացման տեմպերը, ինչպես նաեւ տվյալ գործընթացի որակը, դրա հասանելիությունը»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ 1,3 մլրդ դրամից 930 մլն դրամը փոխանցվել է պետբյուջե, իսկ մնացած մասն ուղղվել է հանրապետության տարբեր համայնքների բյուջեներ:




























