Կարծում եմ՝ Հայաստանում համայնքների միավորման գործընթացը բավական արդյունավետ է: Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստում կառավարության 2020թ․ գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Դրանում, նրա խոսքով, կարող է համոզվել յուրաքանչյուրը, ով այցելում է Հայաստանի տարբեր մարզերի համայնքներ: «Այս համայնքները ձեռք են բերում հնարավորություններ, որոնք չկան հարեւան՝ չմիավորված համայնքներում: Միավորման արդյունքում նրանց տնտեսական ներուժը եւ համայնքների բյուջեն, ընդհանուր առմամբ, մեծանում են, եւ այդ հնարավորությունները ծառայում են դրանց հետագա զարգացմանը»,- հավաստիացրեց նախարարը: