ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր նախատեսված նիստը չեղարկվել է: ԵՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի չեղարկման վերաբերյալ տեղեկատվությունն ակնկալվում էր ստանալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, նախագահի պարտականությունները կատարող Միքայել Մալխասյանից, սակայն այդ մասին  տեղեկացվել են այսօր՝ ժամը 17:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը եւս չի կայացել, քանի որ քվորումի հարց էր առաջացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 15 անդամներ, որոնք նշանակվել էին կառավարության կողմից, հրաժարականի դիմում են ներկայացրել: Նշվում է, որ իշխանությունները չեն կողմնորոշվում ռեկտորի ընտրության հարցում և խորհուրդը նպատակաուղղված լուծարման են տանում։