ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել երկրներին եւս 2 միլիարդ դոլար ներդնել պատվաստանյութերի հարցով ՄԱԿ-ի ծրագրում:

«Այս պանդեմիան հաղթահարելու համար մենք պետք է ձգտենք ավելի բարձր մակարդակի: Մենք պետք է ավելի անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութեր արտադրենք, եւ մենք պետք է դրանք ավելի արագ տարածենք»,-ասել է նա: