Աստանայում հունիսի 20-ին կառավարող «Նուր Օթան» կուսակցության ընդունարանում ինքնահրկիզվել է մի կին, ով դժգոհել էր դատարանի վճռից:

Իրավապահ մարմինների աղբյուրը «Ինտերֆաքս-Կազախստան»-ին հայտնել է, թե 50-ամյա կինը երկուշաբթի առավոտյան մտել է ընդունարան, իր վրա բենզին լցրել եւ այրել: Նախնական տվյալներով, դատարանը նրա որդուն 10 տարվա ազատազրկման է դատապարտել: Կնոջ մարմնի մակերեսի 95 տոկոսն այրվել է, նա տեղափոխվել Աստանայի շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: