Դուք տեղափոխվեցիք կառավարական առանձնատներ՝ այդպիսով դավաճանելով հեղափոխությանը: Այդ օրվանից ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես ծրագրվում էր: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը մեծացրեց իր լիազորություններն ու մոռացավ խոստոմների մասին:

«Տեսեք՝ ինչ ավտոմեքենա է սպասարկում Սուրեն Պապիկյանին: Նա եկավ եւ հայտարարեց, որ Արմեն Եղիազարյանը Էդմոն Մարուքյանի ընկերն է: Այո, իմ խմբակցությունում բոլորն իմ ընկերներն են»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Պապիկյանն իր շուրջ հավաքել է իր բարեկամներին՝ տարբեր պաշտոններ բաժանելով:

«Դուք նման եք մոլագարների, որոնք կառչել են իշխանությունից»,-ասաց Մարուքյանը: