Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կրթության եւ գիտության զարգացումը գերակա խնդիր հայտարարեց՝ 2020-ի համար խոստացված ոչինչ այդպես էլ չարվեց: Այս մասին Ազգային ժողովի նիստին 2020 թվականի Կառավարության գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Աննա Կոստանյանը:
Մասնավորապես, ըստ նրա, կրթության, գիտության եւ աշխատաշուկայի միջեւ կապ չի հաստատվել, եւ վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը լուրջ վնաս հասցրեց բարձրագույն կրթության համակարգին եւ բուհերի ինքնավարությանը:
«Գիտության արդյունավետության բարձրացման ֆինանսավորման մեխանիզմներ այդպես էլ չներդրվեցին»,- ասաց Կոստանյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ Ղարաբաղում պատերազմի թեմային եւ «ժողովրդի մեջքւ հետեւում կնքաված» եռակողմ հայտարարությանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Այդպես, ըստ նրա, երկրի ղեկավարը, որը խոսում է ժողովրդի անունից, իրավունք չունի ինչ-որ բան թաքցնել հանրապետության քաղաքացիներից:
Ինչպես նշեց խորհրդարանականը, դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ էր պատերազմի: Նա շեշտեց, որ անհրաժեշտ է պարզել Շուշիի անկման եւ Լելե-Թեփե բարձրունքի գրավման օպերացիայի հետ կապված իրավիճակը:




























