Լոռու մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 12:15-ի սահմաններում Լոռու մարզի բնաիչ, 51-ամյա Սրապ Ռաֆայելյանը իր վարած  «IZH» մակնիշի ավտոմեքենայով  Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ս. Ռաֆայելյանն ու ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 56-ամյա Ռիմա Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն: