Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 20–ին, ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչ Ցվետկոպիչին եւ նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչին։
Ինչպես NEWS.am-ին փոխանցեցին ՊՆ լրատվական ծառայությունից,
Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պրլիչին եւ նշել, որ Հայաստանում ռազմական կցորդի նշանակումը վկայում է պաշտպանության բնագավառում հայ-սերբական համագործակցության զարգացման ուղղությամբ երկու երկրների փոխադարձ հետաքրքրության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համաձայնագրի ստորագրումը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



























