ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումն այսօր՝ ապրիլի 20-ին, մեկնել է Լիբանան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

«Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն են իրականացնում 2014 թվականից: Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին»,– ասվում է հաղորդագրության մեջ։