ԱՄՆ Պետդեպարտամենտը մոտ 100 երկիր է ավելացրել իր «Չորրորդ մակարդակ՝ չճանապարհորդել» խորհրդատվական ցուցակում՝ այնտեղ ներառելով Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ֆրանսիան, Մեքսիկան, Գերմանիան եւ այլ երկրներ՝ հղում անելով «COVID-19-ի շատ բարձր մակարդակին»:

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ դա կմեծացնի այն երկրների թիվը, որոնք ամենաբարձր խորհրդատվական վարկանիշ են ստացել, աշխարհի երկրների մոտ 80%-ը:

Ներկայումս «չորրորդ մակարդակի» ցուցակում ընդգրկված է 131 երկիր: Անցյալ տարվա օգոստոսին Հայաստանը ներառվել էր «երրորդ մակարդակի» ցուցակում` ճանապարհորդության հնարավորությունը վերանայելու առաջարկությամբ: