Սյունիք կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին  և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, այսօր տարածած հայտարարությունում շեշտում է, որ  Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից: 

«Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին  մանրամասն ներկայացրել են իրավիճակը և քննարկել պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարությունից տրամադրվող մարդասիրական օգնության հնարավորությունը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձել է մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ: