Ուրբաթ Թուրքիան, Պակիստանն ու Աֆղանստանը կոչ են արել թալիբներին հաստատել խաղաղ գործընթացների նկատմամբ հակվածությունը բանակցային գործընթացի հիման վրա: Այդ մասին ասված է Թուրքիայի, Պակիստանի եւ Աֆղանստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքում տարածված հայտարարության մեջ:
«Հիշեցնենք, որ Աֆղանստանի հարցով Ստամբուլյան կոնվենցիան հետաձգվել է բոլոր համապատասխան կողմերի հետ լայնածավալ քննարկումներից հետո բարենպաստ պայմաններով համաժողով անցկացնելու նպատակով, որոնք թույլ կտան գրանցել նշանակալի առաջընթաց: Այդ կապակցությամբ կոչ ենք անում բոլոր կողմերին, մասնավորապես, «Թալիբան» շարժմանը (որն արգելված է ՌԴ -ում) հաստատել հակվածությունը համապարփակ կարգավորման հասնելու համար բանակցությունների հիման վրա, որոնք հանգեցնում են Աֆղանստանում ամուր խաղաղության»,-նշված է հայտարարության մեջ:
Ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 4-ը Ստամբուլում պետք է կայանար համաժողով Աֆղանստանում խաղաղ կարգավորման հարցի շուրջ երկրի իշխանությունների, թալիբնեի, ինչպես նաեւ ավելի քան 20 պետությունների եւ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Միջոցառումը չեղարկվել էր մինչեւ առավել բարենպաստ պայմանների ստեղծումը բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար, ընդգծված է համաժողովի կազմակերպիչների՝ ՄԱԿ-ի, Թուրքիայի եւ Քաթարի համատեղ հայտարարության մեջ: Իսկ «Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ արմատական շարժումը չի մասնակցի այդպիսի հանդիպումներին, քանի դեռ բոլոր օտարերկրյա ուժերը չեն հեռացել երկրից:





























