Բելառուսը սահմանել է տնտեսական սահմանափակումներ՝ ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների, հաղորդում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, «հաշվի առնելով բելառուսցիների նկատմամբ ոչ բարեկամական գործողությունները՝ ազգային շահերը պաշտպանելու համար» հանրապետության իշխանությունները հաստատել են ապրանքների ցանկը, որոնք արգելված է ներկրել եւ իրացնել Բելառուսի տարածքում:
Մասնավորապես, այդ ցանկում են հայտնվել Liqui Moly, Škoda Auto եւ Beiersdorf ընկերությունների խմբի ապրանքները:
Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է 2021 թվականի ապրիլի 23-ին Բելառուսի Նախարարների խորհրդի կողմից:
Այս շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել է Բելառուսի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը:
Մարտի 30-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել էր հրաման «Հատուկ միջոցներ ձեռնարկելու մասին», որոնք նախատեսում են սահմանափակումներ ընդդեմ երկրների, որոնք ավելի վաղ պատժամիջոցներ էին մտցրել Բելառուսի ֆիզիկական անձանց եւ ընկերությունների նկատմամբ:





























