ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ նախագահը հետաքրքրվածություն է հայտնել համագործակցության լայն սպեկտրով եւ տարաձայնությունների արդյունավետորեն կարգավորմամբ կառուցողական հարաբերություններում: Առաջնորդները պայմանավորվել են անցկացնել անձնական հանդիպում հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում երկկողմանի եւ տարածաշրջանային հարցերի ամբողջ շրջանակը քննարկելու համար»,-նշված է տեքստում:





























