Ոչ պաշտոնական տվյալներով, Իսրայելը ձգտում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նման ցանկությամբ նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդում է RBC-ն:
Իսրայելի վարչապետը նամակում նաեւ շնորհավորել է իր թուրք գործընկերոջ ընտրվելու կապակցությամբ:
Նեթանյահուն հստակեցրել է, որ «հուսով է վերադարձնել ջերմ փոխհարաբերությունները, որոնք բնութագրում էին Թուրքիայի եւ Իսրայելի կապը մի քանի սերունդ»: Իսրայելի վարչապետի գրասենյակը չի հաստատել այդ տեղեկությունը:




























