Թուրքիայի ընտրական բարձրագույն խորհուրդը հրաժարվել է պատգամավոր գրանցել հունիսի 12-ին կայացած ընտրություններում հաղթած  քուրդ անկախ թեկենածու Հաթիփ Դիջլեյին:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Բարձրագույն ընտրական խորհրդի փոխնախագահ Թուրան Քարաքայան 7 ժամ տեւած քննարկումներից հետո հայտնել է, թե Հաթիփ Դիջլեին պատգամավոր չեն գրանցել, քանի որ նա նախկինում 1 տարի 8 ամիս դատվածություն է ունեցել:

Նշենք, որ այս որոշումից հետո քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը մեկ տեղ կորցրեց խորհրդարանում: Հաթիփ Դիջլեյի փոխարեն խորհրդարան է անցնելու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուն:

Հաթիփ Դիջլեն ներկա պահին ձերբակալված է PKK-ի քաղաքացիական գաղտնի թեւ համարվող KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործով: