Չինացի ձկնորսները Գուանդոնի շրջանի ծովափերից մեկում գտել են 4,5 տոննա կշռող եւ 16,5 մետր երկարությամբ անհայտ կենդանու մարմին: Այս նորությունը տարածվել է ողջ աշխարհով մեկ եւ կրկին սկսել են խոսել ծովային հրեշների մասին, հիշել ձնեմարդու մասին պատմությունները:

Սակայն մանկական հեքիաթների սիրահարներին չի հաջողվել երկար ուրախանալ: Մասնագետները պարզել են, որ դա սովորական կետի մարմին է, գրում է Vesti.ru-ն:

Միակ գաղտնիքն այն է, թե ինչպես է Չինաստանի ափերին հայտնվել կետը, քանի որ Չինաստանի արեւելյան ափերին կետեր չկան: