Երեւանում հունիսի 24-ին ժամը 01:45-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգել են ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ վիրավոր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի եւ Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Վաղինակ Մկրտչյանի գլխավորությամբ, պարզել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Թամանյան-3 հասցեում գտնվող «Մոկա» սրճարանի մոտից:
Պարզվել է, որ ժամը 01:00-ի սահմաններում, սրճարանի տարածքում տեղի ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 31-ամյա Տիգրան Նիկողոսյանն իր մոտ եղած դանակով հարվածել է 60-ամյա Նուբար Ջիվանյանի որովայնին եւ ձախ ձեռքի նախաբազկի հատվածին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է եւ ուղարկվել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























