Հայաստանն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում 2010թ. գազի գնի իջեցման հարցի շուրջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը՝ հաստատելով ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթում հրապարակված տեղեկությունը, թե Ռուսաստանը մտադիր է նվազեցնել 2010թ. Հայաստան առաքվելիք գազի գինը:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Գազպրոմէքսպորտ» ընկերության հետ պայմանագիր էր կնքել բնական գազի երկարաժամկետ առքուվաճառքի վերաբերյալ, որով ամրագրվել էին 2009-15 թ.թ. գազի առաքման պայմանները:
Ըստ այդ պայմանագրի՝ Հայաստան առաքվելիք գազի գները բարձրանալու էին աստիճանաբար: Ըստ այդմ, 2009թ. գազի առաքվում էր 110 դոլարով, 2009թ. ապրիլի 1-ից 2010թ-ի մարտի 31-ը ներառյալ, 154 դոլար հազար խմ համար, իսկ 2010թ. ապրիլի 1-ից նախատեսվում է դարձնել 200 դոլար: Ռուսաստանյան «Կոմերսանտը» նշել էր, թե գազի գինը 2010թ. համար կարող է նվազել մինչեւ 180 դոլարի՝ հազար խմ համար:
Շուշան Սարդարյանը NEWS.am-ին հայտնեց, որ այժմ բանակցություններ են ընթանում գազի գնի շուրջ: «Մենք որեւէ մեկնաբանություն չենք կարող անել: Բանակցություններն ընթանում են: Մնացած խոսակցությունը նախագահների մակարդակով է լինում»,- նշեցին «Հայռուսգազարդից»:




























