Թուրքիայի Մուղլայի նահանգի Փալամութբուքու ավանի բնակիչ Մուսթաֆա Յավուզը արդեն մեկ տարի է պահում է վայրի խոզի, որի մայրը նախորդ տարի ավտովթարի հետեւանքով սատկել էր։
Մուսթաֆա Յավուզը նշել է, որ վայրի խոզին անունը դրել է «Կառլոս» եւ շատ է մտերմացել հետը։ «Նրան մեկ տարի առաջ գտա փողոցում։ Այն ժամանակ այն մեկ ամսական էր։ Կերակրել եւ մեծացրել եմ։ Տարել եմ անտառ բաց եմ թողել, սակայն կրկին հետ է եկել»,-նշել է Յավուզը՝շեշտելով, որ վայրի խոզը շատ ընկերասեր է եւ շան նման խաղաղում է մարդկանց հետ։



























