Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք կարողանում են նույնասեռականներին տարբերել ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանցից: Լավագույնս այդ հմտությունը դրսեւորվում է, երբ կինը պատրաստ է բազմանալու կամ ռոմանտիկ տրամադրություն ունի:
Փորձերին մասնակցել են մի քանի տասնյակ կանայք, հաղորդում է Lenta.ru-ն:
Մասնակիցների առաջին խմբին առաջարկվել է ծանոթանալ արտաքնապես համակրելի տղամարդկանց նկարներին (նրանց մի մասը եղել է նույնասեռական, մյուս մասը` հետերոսեքսուալ), եւ գուշակել, թե ով ինչ կողմնորոշում ունի: Պարզվել է, որ կողմնորոշման ճիշտ որոշման տոկոսն ավելի բարձր է նրանց մոտ, ովքեր ավելի մոտ են օվուլյացիայի փուլին:
Հաջորդ փորձին աղջիկների մյուս խումբը պետք է կարդար սիրո մասին պատմությունը, ապա նոր դիտեր լուսանկարները: Պարզվել է, որ երբ կինը է երազկոտ, ռոմանտիկ տրամադրություն ունի, նույնասեռականին հետերոսեքսուալից տարբերելու հմտությունն աշխատում է ամբողջ թափով:




























