Ինչպե՞ս է ստացվում, որ հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զոհերի և անհետ կորածների թվին, նշում է մեկ թիվ, իսկ դրանից 5 օր առաջ Անդրանիկ Քոչարյանը բոլորովին այլ թիվ եւ ասենք զոհերի տարբերությունը 200-ի է հասնում: Այս հարցով լրագրողներն այսօր՝ հունիսի 30-ին դիմեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին:
«Այդ հարցերը Անդրանիկ Քոչարյանին կամ Նիկոլ Փաշինայանին կարող եք տալ։ Ես էլ ձեզ պես ստանում եմ նույն ինֆորմացիան։ Ճիշտն այն է, որ ես էլ չգիտեմ, թե այդ թվերից որին պետք է հավատամ: Փաշինյանը չի դրել մեկ-մեկ հաշվել, իրեն զեկուցել են: Մի դեպքում կարող է զեկույց տվող մարդը այդպես է ներկայացրել, մյուս դեպքում Անդրանիկ Քոչարյանն ուրիշ տեսակ է ասել, դա իրենց հարցն է»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարման համակարգը լավ է աշխատում, բայց երբեմն լինում են թյուրիմացություններ:





























