Գյումթերքի արտահանման մասով ամեն ինչ շատ լավ է. մինչեւ այս պահը ծիրանի արտահանումը կազմել է 21 հազար տոննա, նախորդ տարվա 7,2 հազար տոննայի հետ համեմատած: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք արդեն գերազացել ենք ամբողջ նախորդ տարվա ծավալը: Նախորդ տարի այդ ծավալը եղել է 19,7 հազար տոննա, իսկ այս տարի արդեն 21 հազար է եւ մենք կարծում ենք, որ կարող ենք հույս ունենալ 50-70 տոկոս ավել արդյունք ունենալ միայն ծիրանի մասով:

Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է: Մենք մոտավորապես կրկնակի ավել գյուղմթերք նք արտահանել նխորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է: 2019-ին եւ 2020-ին համարյա նույն քանակի գյուղմթերք է արտահանվել, 2020-ին մոտ 2 տոկոսով ավելի է եղել: Այս տարի էապես լավ արդյունք է լինելու թե 2019-ի, թե 2020-ի նկատմամբ»,-ասաց նա: