Pinterest-ն արգելել է նիհարելու մասին գովազդը՝ այն անվանելով առցանց հարթակներում «բոդիշեյմինգի» եւ հոգեկան առողջության պաշտպանության դեմ քայլ, հայտնում է AFP-ն:

Pinterest-ը հայտնել է, որ արգելել է նիհարելու վերաբերյալ արձագանքներ պարունակող գովազդները, մարմնի զանգվածի ինդեքսների կամ այն հղումները, որոնք «իդեալականացնում կամ նսեմացնում են» որոշակի կազմվածքի տեսակները:

«Բոլոր տարիքի մարդիկ բախվում են «բոդիշեյմինգին» եւ հոգեկան առողջությանը վերաբերող խնդիրների՝ հատկապես Covid-19-ի համավարակի եւ ամառային սեզոնի մեկնարկի հետ կապված:

Մենք Pinner-ներին առանց նիհարելու մասին գովազդների ամառը պլանավորելու հնարավորություն ենք տալիս, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ ամենակարեւորի վրա»:

Pinterest-ը հայտարարել է, որ ինքն առաջին խոշոր առցանց հարթակն է, որն արգելում է նիհարելու բոլոր գովազդները:

Pinterest-ը նախկինում արգելել էր նիհարելու հաբերի, ինչպես նաեւ այնպիսի պրոցեդուրաների գովազդը, ինչպիսիք են լիպոսակցիան, եւ մարմնի կազմվածքի տեսակների պատկերներն ու ծաղրանքները: