Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի համաշխարհային միությունը (GAVI) ստորագրել է երկու համաձայնագիր նախնական գնումների մասին չինական Sinopharm եւ Sinovac արտադրողների հետ COVAX ծրագրի համար COVID-19-ի դեմ 550 միլիոն պատվաստանյութ մատակարարելու մասին, հաղորդում է AP-ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ նոր գործարքները ներառում են Sinopharm պատվաստանյութի մինչեւ 170 դեղաչափի եւ Sinovac-ի մինչեւ 380 միլիոն դեղաչափի մատակարարումներ մինչեաւ 2022 թվականի կեսերը։
GAVI-ի գլխավոր գործադիր տնօրեն Սեթ Բերքլիի խոսքով՝ մատակարարումները կարող են սկսվել կարճ ժամկետում, քանի որ երկու պատվաստանյութերն էլ արդեն ներառված են ԱՀԿ-ի ցանկերում արտակարգ օգտագործման համար։




























