Հնդկաստանն առաջարկել է մի շարք նոր միջոցներ բնակչության թիվը վերահսկելու ուղղությամբ։ Առաջարկվող միջոցների ցանկը հայտարարվել է երկու նահանգներում՝ Ուտար Պրադեշում, որն ամենախիտ բնակեցվածն է երկրում, որտեղ բնակվում է ավելի քան 240 միլիոն մարդ, եւ Ասամում՝ Հնդկաստանի հյուսիս-արեւելքում։

Այդ առաջարկները արագ աճող բնակչության թիվը վերահսկելու փորձ են։ Ներկայում ակնկալվում է, որ Հնդկաստանը կգերազանցի Չինաստանին որպես աշխարհի ամենախիտ բնակեցված երկիր 2027 թվականին՝ ըստ ՄԱԿ-ի 2019 թվականի զեկույցի։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ Հնդկաստանում ամեն տարի ծնվում է շուրջ 25 միլիոն երեխա, ինչը կազմում է աշխարհում ամենամյա ծնելիության հինգերորդ մադը։

Եւ այդ սրընթաց աճի մեծ մասը գրանցվում է Ուտար Պրադեշում, որը, եթե համարվեր պետություն, կլիներ աշխարհում մեծությամբ հինգերորդ երկիրն ԱՄՆ-ից եւ Ինդոնեզիայից հետո։

Նոր մոտեցումն Ուտար Պրադեշում հաշվարկված է հաջորդ տասնամյակի համար։ «Նոր ժողովրդագրական քաղաքականություն» անունը ստացած միջոցները ենթադրում է խրախուսանք նրանց, ովքեր սահմանափակվում են երկու երեխայով, եւ պատիժ նրանց համար, որոնք ունեն ավելի քան երկու երեխա։

Երկու երեխա ունեցող զույգերը, որոնք ընտրել են ինքնակամ ստերջացում, կխրախուսվեն։ Մասնավորապես, ընտանիքը կարող է ստանալ մի շարք արտոնություններ՝ ներառյալ հարկային արտոնությունները, բնակարան գնելու սուբսիդավորումը եւ կոմունալ ծառայությունների վարձավճարի վերադարձը։

Միեւնույն ժամանակ նահանգում երկուսից ավելի երեխա ունեցող ընտանիքները չեն ստանա պետական սուբսիդիաներ, դիմել աշխատանքի համար ՏԻՄ-երում եւ առաջադրվել քաղաքական պաշտոնների համար տեղական ընտրություններում՝ համաձայն Times of India-ը։
Ներկայում այդ օրինագիծը բաց է հանրային քննարկումների համար մինչեւ հուլիսի 19-ը, որից հետո այն կփոխանցվի նահանգի օրենդսիր ժողովին ծանոթանալու եւ քննարկումների համար նախքան օրենքի ուժ ստանալը։

Ասամում, որտեղ ապրում է 36 միլիոն մարդ, գլխավոր նախարար Խիմանթա Բիսվա Սարման հայտարարել է, որ նահանգի կառավարությունը մշակում է ճանապարհային քարտեզ «բնակչությունը կարգավորելու համար»։ «Ասամի որոշ շրջաններում բնակչության աճը ներկայացնում է իրական սպառնալիք նահանգի զարգացման համար»,-հայտարարել է Սարման Hindustan Times-ին տված հարցազրույցում։