Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի Թուզ լճում հազարավոր ֆլամինգոներ են սատկել երաշտի պատճառով, որը, ըստ բնապահպանների, կլիմայի փոփոխության եւ գյուղատնտեսական ոռոգման մեթոդների արդյունք է, հաղորդում է Reuters-ը:
Տեսանյութում սատկած ֆլամինգոներ են, որոնք մասամբ թաղված են չոր ցեխի մեջ Քոնիա կենտրոնական նահանգի մեծ աղի լճի մոտակայքում: Տուզ լիճը տուն է ֆլամինգոների համար, որտեղ տարեկան ծնվում է մինչեւ 10 000 ֆլամինգո:
Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին ասել է, որ ենթադրվում է, որ մոտ 1000 թռչուն է սատկել, բայց հերքել է, որ դրանում մեղավոր է գյուղատնտեսությունը:
2000 թվականին Տուզ լիճը հատուկ պահպանվող տարածք էր հայտարարվել՝ կենսաբանական բազմազանության, բնական եւ մշակութային ռեսուրսների պաշտպանության նպատակով:
Բնապահպանները երաշտի մեջ մեղադրում են գյուղատնտեսությունը եւ կլիմայի փոփոխությանը, ինչը հանգեցնում է նրան, որ անցյալ տարի տարածքում ջրի պահանջարկը 30 տոկոսով գերազանցել է առաջարկը:
Ըստ TEMA-ի՝ 2020 թվականին Քոնիայի փակ ավազանի կենտրոնական նահանգում տարեկան ջրամատակարարումը կազմել է 4.5 միլիարդ խորանարդ մետր, իսկ սպառումը հասել է 6.5 միլիարդ խորանարդ մետրի:
Բնապահպան եւ վայրի բնության լուսանկարիչ Ֆախրի Թունկը նշել է, որ Թուզ լիճը սնուցող ջրանցքից ջուրն ուղղվում է գյուղատնտեսություն:





























