Վիետնամում տղամարդը դատապարտվել է 18 ամսվա՝ COVID-19 կարանտինի խիստ կանոնների խախտման, վիրուսի տարածման եւ իշխանություններին ֆինանսական վնաս պատճառելու համար:
Վիետնամի Պետական լրատվական գործակալության (VNA) փոխանցմամբ՝ 30-ամյա Դաո Դուի Թունգը մեղադրվում է «վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման համար»:
Ապրիլի 22-ին Թունգը Լաոսից ապօրինի մուտք էր գործել Վիետնամ եւ խախտել էր 14-օրյա կարանտինը:
«Այն բանից հետո, երբ Թանգը տեղեկացվել էր, որ Լաոսում իր շփումների թեստերի արդյունքները դրական են, նա ժշկական հաստատություններ չէր ներկայացել՝ հետազոտվելու համար: Փոխարենը նա ճանապարհորդել էր այլ քաղաքներով, շփվել շատ մարդկանց հետ եւ այցելել մի քանի վայր»:
Թունգայի խախտումներն իշխանություններին ավելի քան 3 մլրդ դոնգ (ավելի քան 130.000 դոլար) ֆինանսական վնաս են հասցրել:





























