ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խորապես հիասթափեցնող է համարել Տեխասի նահանգի Հարավային շրջանի որոշումը` մասամբ կասեցնել ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալների՝ արտաքսումից պաշտպանության ծրագրիրը, ասվում է Սպիտակ տան ղեկավարի հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ արդարադատության նախարարությունը բողոքարկելու է որոշումը:
«Դաշնային դատարանի երեկվա որոշումը խորապես հիասթափեցնող է: Չնայած դատարանի որոշումը ներկայումս չի ազդում DACA-ի ներկայիս ստացողների վրա, այնուամենայնիվ, որոշումը հարյուր հազարավոր երիտասարդ ներգաղթյալներին դատապարտում է անորոշ ապագայի: Արդարադատության նախարարությունը մտադիր է բողոքարկել այս որոշումը` DACA-ն պահպանելու եւ ամրապնդելու համար: Ներքին անվտանգության վարչությունը նույնպես ծրագրի գործողության առաջարկ է ներկայացնելու:
Սակայն միայն Կոնգրեսը կարող է լուծում տալ՝ դիմողներին ցույց տալով քաղաքացիություն ստանալու ճանապարհը, որը ապագայում վստահություն եւ կայունություն կապահովի, ինչի կարիքն ունեն այդ երիտասարդները», - ասվում է հայտարարության մեջ:
DACA ծրագիրը սկսեց գործել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի օրոք: Այն խիստ քննադատության է ենթարկվել հանրապետականների կողմից, որոնք բազմիցս փորձել են չեղարկել այն:





























