Առնվազն ութ մարդ է վիրավորվել շաբաթ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այս մասին հաղորդել է New York Daily News-ը:

Վիրավորներից մեկը «կյանքին սպառնացող» վնասվածքներ է ստացել, ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ:

«Ութ մարդ բուժում է ստանում Պորտլենդի կենտրոնում հրաձգության հետեւանքով ստացված վնասվածքներից: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Մեկ մարդ կյանքին սպառնացող վնասվածքներ է ստացել»:

Իրավապահ մարմնի տվյալներով՝ հանցագործին հաջողվել է փախչել նախքան ոստիկանության ժամանումը: Դեպքի վայրը ներկայումս փակ է, կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: