Թուրքական իշխանությունները առգրավել են ավելի քան 26 տոննա քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են թմրանյութերի արտադրության մեջ. դրանք տակառներով Ալիագա նավահանգիստ են գալիս Չինաստանից, հաղորդել է Ahval-ը:
Թմրամիջոցների դեմ պայքարի եւ մի քանի ստորաբաժանումների մասնակցությամբ ոստիկանական հետաքննությունը հայտնաբերել է 26 տոննա եւ 160 կիլոգրամ ացետիլքլորիդով 120 տակառներ:
Նշվում է, որ սա քիմիական նյութերի ամենամեծ քանակն է, որը Թուրքիայում առգրավվել է մեկ գործողության շրջանակներում:
Հետաքննության շրջանակներում մեկ մարդ է բերման ենթարկվել, իսկ պաշտոնյաները հայտնել են, որ քիմիական նյութերը պետք է օգտագործվեին 13 տոննա հերոինի արտադրության մեջ:
Քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը տարվա սկզբին պնդում էր, որ Թուրքիայի Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիր քաղաքը Հարավային Ամերիկայից եկող թմրանյութերի իրացման վայր չէ: Պետական պաշտոնյաները հերքել են այս պնդումները:





























