Պարբերականը գրում է, որ հունիսի 29-ին Սուրբ Հովհաննես եկեղեցու` պսակադրության համար նախատեսված հարսի եւ փեսայի թագերը «շոկի» մեջ էին հարսի`երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի «սանրվածքից»:
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է պսակադրությունն անցկացնող Տեր հորը հաջողվել այդ «շինության» մեջ թագ դնել: Ինչեւէ, Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանն այդ օրն ամուսնացան` դառնալով, համենայնդեպս, այս տարվա, ամենաոճային եւ յուրահատուկ հարսն ու փեսան: Ի դեպ, որոշ տեղեկություններով`Լիլիթն այդ երեկո երեք ոճաբանների զգեստ է փորձել:




























