Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակումների թիվը ավելացել է 2616-ով։ Մահացել է 26 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից առայսօր երկրում հայտնաբերվել է վարակման 390 945 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 880 մարդ, համավարակի սկզբից առայսօր բուժվել է 367 130 պացիենտ։ Մահացել է 5592-ը։
Մեկ օրում կատարվել է 36 375 թեստ, այդ թվում՝ 22 825 անտիգեն եւ 13 550 ՊՇՌ թեստ։
Վարակման ցուցանիշը. մեկ օրում՝ 7,19 տոկոս, վերջին 14 օրում՝ 4,77 տոկոս, վերջին յոթ օրում՝ 5,24 տոկոս։
Պատվաստվել է 368 179 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 11 073։
Ներկա պահին կարանտինի մեջ է 70 մարդ, հիվանդանոցներում՝ 4495, քովիդ-հյուրանոցներում՝ 1120։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։




























