Samsung-ը հայտարարել է The Wall մոդուլային հեռուստացույցի նոր տարբերակի մասին։ Այս մասին տեղեկացնում է ընկերության կայքը։
Նոր մոդելն ունի ավելի քան 1000 մատնաչափ տրամագիծ։ Սարքը նախատեսված է առեւտրային օգտագործման համար՝ ձեռնարկություններում, առեւտրային կենտրոններում եւ հանրային այլ տարածքներում։ Էկրանի մատրիցան հիմնված է MicroLED տեխնոլոգիայի վրա եւ ունի 8K լայնություն՝ 120 հերց հաճախականությամբ։ Քանի որ հեռուստացույցը կազմված է մոդուլային վահանակներից, պատկերի ընդլլայնումը կարելի է մասշտաբայնացնել մինչեւ 15360x2160 պիքսել։
The Wall-ի ներկայացրած պրոցեսորը Micro AI է, որը բարելավում է պատկերի որակը՝ օգտագործելով նեյրոնային ցանցերի 16 տարբեր մոդելներ։ Black Seal տեխնոլոգիան թույլ է տալիս հասնել առավելագույն կոնտրաստի եւ որակական դետալացման։ Նշվում է, որ յուրաքանչյուր լուսադիոդ 2021թ. մոդելում 40 տոկոսով ավելի փոքր է, քան The Wall 2020-ում։ Հեռուստացույցը նաեւ ունի մինչեւ 1600 նիտ լուսավորություն, ինչը թույլ է տալիս այն օգտագործել լավ լուսավորվող շինություններում եւ բաց օդում։
Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մոդելն արդեն հասանելի է գնորդների համար ընտրյալ շուկաներում։ Սակայն The Wall-ի արժեքը չի նշվում։





























