Ամերիկացի գիտնականները ստեղծել են փափուկ ձեռք, որը կարող է տեսախաղեր խաղալ, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով  Science Advances-ին։

Նախագծի շրջանակում Մերիլենդի համալսարանից (ԱՄՆ) հետազոտողները եռաչափ տպիչով տպել են փափուկ ռոբոտ-ձեռք։ Այն կազմված է կպալանների եւ տարբեր շղթաների հավաքածուից, որոնք շարժվում են ոչ թե էլեկտրականությամբ, այլ հեղուկի կամ օդի ճնշմամբ։ PolyJet 3D Printing տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականներին հաջողվել է ստեղծել մանիպուլյատոր, որը բաղկացած է բազմաթիվ շերտերից։

«Նախկինում փափուկ ձեռքի յուրաքանչյուր մատը սովորաբար կարիք ուներ կառավարման սեփական հոսքի, ինչը կարող էր սահմանափակել դրա օգտակարությունը»,-նկատել է հետազոտության համահեղինակ Ջոշուա Հաբարը։ Սակայն հեղուկային տրանզիտորների օգնությամբ ռոբոտի կառավարումը պարզեցվել է։ Գիտափորձի արդյունքները ցուցադրելու ժամանակ մասնագետները ցույց են տվել տեսանյութ, որում մանիպուլյատորը կառավարում է Մարիո խաղում հերոսի ուղղորդման կոճակը։

Հատուկ գրված ծրագրի շնորհիվ ռոբոտն անցել է Super Mario Bros.-ի առաջին մակարդակը շուրջ 90 վայրկյանի ընթացքում։

Գիտնականները եզրափակել են, որ սիրված խաղը լավ փորձադաշտ է փափուկ ռոբոտների համար։
Ավելի վաղ Ռիվերսայդում Կալիֆոռնիայի համալսարանից մասնագետները ստեղծել են փափուկ ռոբոտ, որը դաշնամուր էր նվագում։ Սարքը ստացել էր մի քանի մանիպուլյատոր, որոնք մարդկանց մատների անալոգներին էին։