Թուրքիան որոշել է Լիբիայի խռովարարների կառավարությանը 200 մլն դոլար հատկացնել: Այդ մասին հայտնում է «France-Presse»-ը` հղում կատարելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, որն այցելել է Բենգազի:
Բացի այդ, Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ճանաչում է Լիբիայի ազգային անցումային խորհրդի լեգիտիմությունը: Նա նշել է, որ իր երկիրը կանի «հնարավոր ամեն ինչ»` Լիբիայում զինված հակամարտությունը դադարեցնելու համար: Դավութօղլուն նաեւ չի բացառել, որ երկրում իրավիճակի կարգավորման հարցում հենց Թուրքիան կարող է առանցքային դերակատարում ունենալ:




























