Արարատի մարզի երկու համայնքներում` Արարատ եւ Արտաշատ քաղաքներում երեկ` հուլիսի 3-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի արդյունքներն արդեն հայտնի են: Արտաշատ քաղաքում ձայների ճնշող մեծամասնությամբ` 6 հազար 931 ձայնով համայնքի ղեկավար է վերընտրվել գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Նրա միակ մրցակից` Քաջո Գրիգորյանը ստացել է 268 ձայն: Քվեարկությանը մասնակցել` 7346 մարդ, անվավեր է ճանաչվել 146 քվեաթերթիկ:
Արարատի մարզի Արարատ քաղաքում կրկին վերընտրվել է գործող քաղաքապետը` Աբրահամ Բաբայանը` ստանալով քվեների ճնշող մեծամասնությունը` 5 հազար 259: Նրա միակ մրցակից, Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը, թեեւ ընտրություններից մեկ օր առաջ ինքնաբացարկ էր հայտնել եւ կոչ էր արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին, սակայն նրա օգտին քվեարկողներ էլ են եղել. նա ստացել է 230 քվե: Արարատում քվեարկությանը մասնակցել է 5694 ընտրող, անվավեր է ճանաչվել 205 քվեաթերթիկ:
Նկատենք, որ Հակոբ Թովմասյանն իր` հուլիսի 2-ի հայտարարության մեջ նշում է, թե Արարատում նախընտրական քարոզչությունն անցկացվել է «Ընտրական օրենսգրքի» կոպիտ խախտումներով, ոչ ազատ ու ոչ հավասար հիմունքներով:




























