Թայլանդի զինված ուժերի եւ ցուցարարների միջեւ երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվածների թիվը հասել է 20-ի։ Տուժածների թվում են երեք արտասահմանցիներ, այդ թվում՝ մի կանադացի լրագրող։ Վնասվածքներ է ստացել շուրջ 140 մարդ, գրում է Lenta.ru-ն։

ՄԱԿ-ը թայլանդական իշխանություններին եւ ընդդիմությանը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը։ Թայլանդի իշխանություններն իրենց հերթին խոստացել են կարգուկանոն հաստատել երեք օրվա ընթացքում։

Նշենք, որ դիպուկահարի կողմից գլխին ստացած վերքի պատճառով վիրավորվել է ընդդիմության ռազմական խորհրդական, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Կատտիյա Սվասդիպոլը, ինչն ավելի է կատաղեցրել ցուցարարներին։

Բանգկոկում մայիսի 12-ին ընդդիմադիրների նախաձեռնությամբ սկսված զանգվածային ցույցերի նպատակը արտահերթ համապետական ընտրությունների անցկացումն է։ Նախօրեին Թայլանդի կառավարությունը չեղյալ էր հայտարարել նոյեմբերի 14-ին նախանշված համապետական ընտրությունները։