Մայիսի 17-18-ը երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Չեխիայի վարչապետը կմասնակցի հայ-չեխական գործարար համաժողովին, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։