Նախագահը կլինի նա, ում կընտրի բելառուս ժողովուրդը: Թե ինչ պաշտոն այդ դեպքում կզբաղեցնեմ, դեռ չեմ որոշե: Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով հարցին, թե ով եւ երբ է լինելու Բելառուսի նախագահն իրենից հետո, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն:

«Չէ որ դա հավերժական պաշտոն չէ: Ես մարդ եմ: Եվ երբեմն պարզապես ուզում եմ հանգիստ ապրել, բայց հետո սկսում եմ խորանալ եւ մտածել, որ այլեւս հանգիստ կյանք չեմ ունենալու: Որովհետեւ այդպիսի աշխատանք է… Պետք չէ գուշակել, թե երբ է հեռանալու Լուկաշենկոն եւ այլն: Շատ շուտով»,- ասել է պետության ղեկավարը: Նա պարզաբանել է, որ երբեք չի կարելի ճշգրիտ լինել՝ նույնիսկ կոնկրետ ժամկետներ նշելով:

Նա նաեւ իր կարծիքն է հայտնել ընտրությունների այլընտրանքային արդյունքների վերաբերյալ: «Ինձ ասել են, որ, ահա, դուք չեք առաջադրում Ձեր թեկնածությունը, իսկ ի՞նչ, եթե ինչ -որ մեկին նախագահ ընտրեն: Ամեն ինչ անելու եմ օբյեկտիվ լինելու համար: Եվ եթե ընտրեն մեկ այլ կոհորտայից, նշանակում է, որ մեր ժողովուրդը պետք է անցնի այն, ինչով անցել է Վրաստանը եւ Ուկրաինան: Քանի որ դասեր չես քաղել ուրիշների սխալներից, նշանակում է՝ պետք է անցնես այդ փուլը»,- նկատել է նա՝ շեշտելով, որ ժողովուրդը դրան արժանի չէ: