Հնարավոր է, որ Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում ապագայում կրոնի դասաժամեր ներառվեն։ Այս մասին մայիսի 17-ին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

«Բոլորը խղճի ազատություն ունեն։ Վաղ, թե ուշ, այդ հարցը լուծում կգտնի, եւ դպրոցներում կուսուցանվի կրոնի պատմություն եւ փիլիսոփայություն»,- ասել է Փաշազադեն։ Նրա խոսքով, կրոնական կրթություն ստանալը չի նշանակում, որ աշակերտներն ապագայում մոլլաներ դառնան։