2010թ. Հայաստանում վերսկսվելու են նավթի եւ գազի հետախուզական աշխատանքները:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կառավարությունը թույլատրել է «Թիմ էներջի» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչեւ 2011թ. դեկտեմբերի 30-ը: Նշված ապրանքներն ու սարքավորումները Հայաստան են ներմուծվել նավթի եւ բնական գազի հետախուզման աշխատանք եւ հորատում իրականացնելու նպատակով:
Աշխատանքներն այժմ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով դրանք ժամանակավորապես դադարեցվել են, սակայն կանադական «Տրանսեվրո էներջի» կորպորացիան, որը հիշյալ աշխատանքը կատարելու պայմանագրի իրավահաջորդն է, իր հիմնադրած «Թիմ էներջիի» միջոցով 2010թ. երկրորդ կիսամյակում իրականացնելու է գազի հայտնաբերման հետախուզական հորատանցքի հորատում, ընդ որում հայտնաբերված նավթի եւ գազի մի մասը դառնալու է ՀՀ սեփականությունը:




























